Текст песни Артур Месчян - Pаньше я знал
Просмотров: 19
0 чел. считают текст песни верным
0 чел. считают текст песни неверным
0 чел. считают текст песни верным
0 чел. считают текст песни неверным
На этой странице находится текст песни Артур Месчян - Pаньше я знал, а также перевод песни и видео или клип.
Առաջ գիտեի, թե մարդիկ ինչու կգային աշխարհ, արեգակն ինչու կթափեր ոսկի, ծաղկաբաց ծառի ափերում դալար ինչո՞ւ կհնչեր երգը գետակի, առաջ գիտեի, հիմա չգիտեմ: Առաջ գիտեի, ինչ էին ասում աստղերը պայծառ, կախված կամարից անհաս երկնքի, թե ուր կարշավեր վազքը տենդահար հավերժագնաց մեր մոլորակի առաջ գիտեի, հիմա չգիտեմ: Առաջ գիտեի, թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն խառնվում էր լաց, արյուն ու արցունք, և ինչու կյանքի հինավուրց ճամփին վեհին կնայեր ամեն մի բարձրունք առաջ գիտեի, հիմա չգիտեմ: Առաջ գիտեի թե ինչ կար կյանքից, մահից էլ անդին, ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան, և թե որ անսուտ, նորածագ լույսին, կբացվեր հանկարծ ամեն գերեզման, առաջ գիտեի, հիմա չգիտեմ: Смотрите также:
Все тексты Артур Месчян >>> |
|
Առաջ գիտեի ,
թե մարդիկ ինչու կգային աշխարհ ,
արեգակն ինչու կթափեր ոսկի ,
ծաղկաբաց ծառի ափերում դալար
ինչու կհնչեր երգը գետակի ,
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :
Առաջ գիտեի ,
ինչ էին ասում աստղերը պայծառ ,
կախված կամարից անհաս երկնքի ,
թե ուր կարշավեր վազքը տենդահար
հավերժագնաց մեր մոլորակի
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :
Առաջ գիտեի ,
թե ինչու մարդկանց ծիծաղին հորդուն
խառնվում էր լաց , արյուն ու արցունք ,
եւ ինչու կյանքի հինավուրց ճամփին
վեհին կնայեր ամեն մի բարձրունք
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :
Առաջ գիտեի
թե ինչ կար կյանքից , մահից էլ անդին ,
ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան ,
եւ թե որ անսուտ , նորածագ լույսին ,
կբացվեր հանկարծ ամեն գերեզման ,
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :