Текст песни Наше родное - Армянское - Бингёли
Просмотров: 566
2 чел. считают текст песни верным
0 чел. считают текст песни неверным
2 чел. считают текст песни верным
0 чел. считают текст песни неверным
На этой странице находится текст песни Наше родное - Армянское - Бингёли, а также перевод песни и видео или клип.
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները, Քնար դառան աղբիւրները Բինգէօլի. Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը, Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի: Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ, Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ. Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ, Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի: Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի, Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի, Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի, Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի: Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ, Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ. Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ. Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի: Խոսք`Ա.Իսահակյանի |
|
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբիւրները Բինգէօլի.
Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը,
Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի:
Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,
Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ.
Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի:
Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի,
Դեռ չտեսած եարիս, - սիրտըս չի բացուի,
Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի:
Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,
Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ.
Քոյրիկ, ասա, որն է ճամբան Բինգէօլի:
Խոսք`Ա.Իսահակյանի