Текст песни Arthur Meschian - Araj giteyi

Просмотров: 61 0 чел. считают текст песни верным 0 чел. считают текст песни неверным

На этой странице находится текст песни Arthur Meschian - Araj giteyi, а также перевод песни и видео или клип.

Առաջ գիտեի,
թե մարդիկ ինչու կգային աշխարհ,
արեգակն ինչու կթափեր ոսկի,
ծաղկաբաց ծառի ափերում դալար
ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:

Առաջ գիտեի,
ինչ էին ասում աստղերը պայծառ,
կախված կամարից անհաս երկնքի,
թե ուր կարշավեր վազքը տենդահար
հավերժագնաց մեր մոլորակի
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:

Առաջ գիտեի,
թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն
խառնվում էր լաց, արյուն ու արցունք,
և ինչու կյանքի հինավուրց ճամփին
վեհին կնայեր ամեն մի բարձրունք
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:

Առաջ գիտեի
թե ինչ կար կյանքից, մահից էլ անդին,
ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան,
և թե որ անսուտ, նորածագ լույսին,
կբացվեր հանկարծ ամեն գերեզման,
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:

Առաջ գիտեի ,
թե մարդիկ ինչու կգային աշխարհ ,
արեգակն ինչու կթափեր ոսկի ,
ծաղկաբաց ծառի ափերում դալար
ինչու կհնչեր երգը գետակի ,
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :

Առաջ գիտեի ,
ինչ էին ասում աստղերը պայծառ ,
կախված կամարից անհաս երկնքի ,
թե ուր կարշավեր վազքը տենդահար
հավերժագնաց մեր մոլորակի
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :

Առաջ գիտեի ,
թե ինչու մարդկանց ծիծաղին հորդուն
խառնվում էր լաց , արյուն ու արցունք ,
եւ ինչու կյանքի հինավուրց ճամփին
վեհին կնայեր ամեն մի բարձրունք
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :

Առաջ գիտեի
թե ինչ կար կյանքից , մահից էլ անդին ,
ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան ,
եւ թե որ անսուտ , նորածագ լույսին ,
կբացվեր հանկարծ ամեն գերեզման ,
առաջ գիտեի , հիմա չգիտեմ :

Опрос: Верный ли текст песни?
Да Нет