Текст песни Давтян Шагане - Es im anush Hayastani....
0 чел. считают текст песни верным
0 чел. считают текст песни неверным
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում: ՈՒր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր, Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր, Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում: Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա, Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում: |
|
I love the sweet bar of my sweet Armenia,
I love the old, weeping string of our old saz,
The smell of bloody flowers and roses burning
And I love the graceful dance of Nair girls.
I love our dark sky, the waters are blue, the lake is light,
Bloody summer and winter dragon-sounding snowstorm,
The inhospitable walls of the lost crickets in the dark
And I love the millennial stone of ancient cities.
Wherever I am - I will not forget our mournful songs,
I will not forget our iron letters that have become a prayer,
No matter how sharp my heart beats, our bloody wounds
I still love my orphaned and bloodthirsty Armenia.
There is no denying a fairy tale for the heart I miss.
There is no bright front like Narekatsi and Kuchak,
Go through the world, there is no white peak like Ararat,
Like the unreachable light, I love my Masis mountain.